Մյունխենի «Բավարիան» երկու ամսով խաղից դուրս մնացած կիսապաշտպան Արյեն Ռոբենի համար փոխհատուցում է պահանջում Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայից:

AP-ի փոխանցմամբ` «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն խաղացողի վնասվածքի համար մեղադրել է այդ կազմակերպությանը: Նրա կարծիքով, Հոլանդիայի հավաքականի մարզչական շտաբը թույլ է տվել Ռոբենին վնասվածքով հանդես գալ Հարավային Աֆրիկայում կայացած աշխարհի առաջնությանը:

Դրա հետեւանքով ֆուտբոլիստի վնասվածքը զգալի խորացել է, եւ այժմ նա մի քանի ամիս չի կարողանա «Բավարիայի» կազմում դուրս գալ խաղադաշտ: