Բրիտանական Bantam հրատարակչությունը հոկտեմբերին լույս կընծայի «Ջորջ Մարտինի գահերի խաղ»-ի նկարազարդ գիրքը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Դա հանրահայտ ֆանտաստիկ սերիալի առաջին նկարազարդ գիրքն է։ Նշենք, որ սերիալի 5-րդ եթերաշրջանն արդեն մոտենում է ավարտին, գրում է Gazeta-ն։

«Գահերի խաղ»-ի մեծահասակ երկրպագուների համար գրքում կընդգրկվեն 45 տարբեր նկարիչների նկարներ։ «Դուք կարող ենք գունավորել Ջեյմե Լաննիսթերին եւ  նրա կորած ձեռքը։ Ներկել Դեյեներիս վիշապիկներին եւ շատ այլ բաներ»,- խոստանում են գրքի հեղինակները։