Այս տարի ֆուտբոլի Եվրոպայի լիգայի ամենատիտղոսակիր մասնակիցներն են Իտալիայի «Յուվենտուսը» եւ Անգլիայի «Լիվերպուլը», որոնք երրորդ ընտրական փուլում առանց դժվարության հաղթահարեցին մրցակիցներին: Պատասխան խաղում իտալացիները Դել Պիերոյի միակ գոլի շնորհիվ հաղթեցին Իռլանդիայի «Շեմռոք Ռովերսին», անգլիացիներն էլ երկու գնդակ ուղարկեցին Մակեդոնիայի «Ռաբոտնիչկիի» դարպասը:

3-րդ ընտրական փուլ, պատասխան հանդիպումներ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Շեմռոք Ռովերս» (Իռլանդիա) - 1:0 (0:0)

Դել Պիերո, 74.

Առաջին հանդիպում - 2:0

«Լիվերպուլ» - «Ռաբոտնիչկի» - 2:0 (2:0)

Ն’Գոգ, 22 (1:0), Ջերարդ, 40, 11մ (2:0).

Առաջին հանդիպում - 2:0