Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 3-րդ որակավորման փուլի «Հապոել»-«Ակտոբե» պատասխան խաղում զավեշտալի ինքնագոլի հեղինակ է դարձել Խալիֆ Էլհաջին: 35-րդ րոպեին «Ակտոբեի» պաշտպանը փորձել է գնդակը վերադարձնել դարպասապահին` չնկատելով, որ նա դուրս է եկել դարպասապահի հրապարակից: Դրվագն ավարտվել է ինքնագոլով: Հիշեցնենք, որ այդ խաղում «Հապոելը» հաղթել էր 3:1 հաշվով: