«Ինտերի» եւ Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը Յոլանտա Կաբաու բան Կասբերգենի հետ մեղրամիս է անցկացնում Իբիցայում: Նրանց հետ է հանգիստն անցկացնում նաեւ Հոլանդիայի հավաքականի նախկին խաղացող Պատրիկ Կլյույվերտը: Ժամանելով Իսպանիայի ափի մոտ գտնվող Իբիցա կղզի` նրանք առանձնատուն են վարձել, ապա դուրս են եկել իրենց գործերով` տանը թողնելով 60-70 հազար դոլարի թանկարժեք իրեր: Վերադարձից հետո ֆուտբոլիստները պարզել են, որ այդ ամենը բարեհաջող անհետացել է:

Երեկ անհաջող օր է եղել նաեւ Մադրիդի «Ռեալի» խաղացող Խաբի Ալոնսոյի կնոջ համար: Նրան նույնպես թալանել են: