«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը երկարաձգել է պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ մինչև 2015թ. հունիսի 30-ը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագրի համաձայն ֆուտբոլիստը տարեկան կստանա 3 միլիոն եվրո: Նախկին պայմանագրով Մյուլլերի աշխատավարձը 2 միլիոն եվրո էր:
Անցած մրցաշրջանում Մյուլլերը բունդեսլիգայում անցկացրեց բոլոր` 34 հանդիպումները եւ 13 գոլերով դարձավ «Բավարիայի» երկրորդ ռմբարկուն: Մյուլլերը գերազանց խաղաց Աշխարհի առաջնությունում: Խփելով հինգ գնդակ եւ կատարելով երեք արդյունավետ փոխանցում` Մյուլլերը նվաճեց լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկը» եւ աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ խաղացողի տիտղոսը:


























