NEWS.am-ի խմբագրությունը նամակ է ստացել, որտեղ նշված է, որ Արմավիրի մարզի Ծաղկալանջի գյուղապետ Մանվել Մկրտչյանը ծեծի է ենթարկել համագյուղացի Կարեն Ղազարյանին: Գյուղապետը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց մեզ հասած լուրերը: Նա նշեց, որ այդ գործը բացահայտվել է, ինքը անմեղ է, ծեծողներն էլ հայտնի են: «Էդ տղան մի տեղ մտել է գողություն անելու նպատակով , տան անդամներն են ծեծել, փախել է, հիվանդանոց է դիմել, այնտեղ իմ անունն է տվել, բայց քննությունը պարզել է, ես անմեղ եմ»,-ասաց գյուղապետը:

Նա նշեց, որ որեւէ ազգակցական, բարեկամական կապ չունի այդ տղամարդու հետ: Վերջինս 37 տարեկան է, մի քանի անգամ դատվել է: