Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չի մնա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ղազախստանի եւ Ղըրղզստանի արտգործնախարարների հետ ունեցած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։
«Մենք սպասում էինք, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների հայտարարությունից հետո Հայաստանը պատրաստ կլինի աշխատել մեծ համաձայնության վրա։ Սակայն դա տեղի չունեցավ։ Մենք հավատում ենք, որ դա սառեցված հակամարտություն չէ։ Հայկական եւ ադրբեջանական կողմերն ունեն կորուստներ եւ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք տարածշրջանում խաղաղությունը վերականգնելու համար»,- հայտարարել է նա։ Մամեդյարովը հայտարարել է նաեւ, որ պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մատնանշել է Թուրքիայի կարեւոր դերը:
Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է.«Ադրբեջանի հզորացմամբ մենք մեզ ավելի ուժեղ ենք զգում», հաղորդում է «Նովոստի-Ադրբեջանը»։



























