Հունիսի 18-ին, ժամը 00.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայում` «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել վթար` բախվել են երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 11ՕՕ888 պետհամարանիշի, «Աուդի» մակնիշի 34AL019 պետհամարանիշի եւ «Օպել» մակնիշի 34OM153 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Բ.) ավտոմեքենաները: Տուժածներ Ս. Ա.-ն եւ Ա. Մ.-ն տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը եւ հոսանքազրկել ավտոմեքենաները: