Ամերիկյան Չարլսթոն քաղաքում հունիսի 17-ի երեկոյան եկեղեցում սպիտակամորթ տղամարդը կրակ է բացել, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության տվյալները:

Կրակոցները լսվել են քաղաքի կենտրոնում գտնվողն Աֆրիկյան մեթոդիստական եկեղեցում: Դա հնագույն եկեղեցի է ԱՄՆ հարավում, որի այցելուները մեծ մասը աֆրոամերիկացիներ են:

Չարլսթոնի ոստիկանապետը Գրեգորի Մալենը մամուլի ասուլիսում հայտնել է, որ մահացել է 9 մարդ:

«Եկեղեցու ներսում հայտնաբերվել է 8 մարմին»,-ասել է Մալենը՝ հավելելով, որ երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից մեկը մահացել է:

Ոստիկանության պետը հաստատել է, որ հանցագործության կատարման կասկածանքով որոնվում է մոտ 20 տարեկան սպիտակամորթ երիտասարդ: Նա մինչ այժմ ձերբակալված չէ:

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեբ Բուշը չեղյալ է հայտարարել Չարլսթոնում իր նախընտրական հանդիպումը, հաղորդում է Post and Courier թերթը: