Թուրքիայում սկանդալի առիթ է դարձել Բուրսա նահանգի Ինեգյոլի շրջանի կրթության վարչության պետի գրառումը սոցկայքերում։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Բուրսա նահանգի Ինեգյոլի շրջանի կրթության վարչության պետ Մուսթաֆա Քարաասլանը մահմեդականների հայտնի տոներից Ռամադանի սկսվելու հետ կապված գրառում է արել սոցցանցերում. «Մի խախտեք ծոմը՝ ասելով, թե շոգ է։ Այստեղ ավելի շոգ է։ Աթաթուրք»։
Այս գրառումն մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում, իսկ Բուրսա նահանգի կրթական հաստատությունների տնօրենները հայտնել են, որ դատի են տալու Աթաթուրքին նման կերպ վիրավորած պաշտոնյային։




























