Քրեական հեղինակություն Թեւոսիկի սպանված եղբոր` Արթուր Սաֆարյանի գործով հերթական դատական նիստը կկայանա այսօր՝ հունիսի 19-ին: NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր դատարան կներկայանա եւ կհարցաքննվի մեղադրյալներից Տիգրան Ասատրանը: Նրան հարցեր կուղղեն դատավարության կողմերը եւ վերջինս մանրամասներ կներկայացնի տեղի ունեցածի, դրան իր առնչության վերաբերյալ:
Նշենք, որ նախորդ նիստին գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանը հայտարարել էր, թե թող Տիգրան Ասատրյանը գա այստեղ ու բոլորը կիմանան՝ ոնց է եղել դեպքը: Նա կանչվել է դատարան:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի 11 կետի (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: նրա մասով գործով նախաքննությունն ավարտվել եւ ուղարկվել է դատարան, իսկ Տիգրան Ասատրյանի մասով դեռ քննություն է ընթանում, պարզապես փոխված է խափանման միջոց կալանքը:





























