Ուկրաինայից զենք-զինամթերքի, ինչպես նաեւ թմրամիջոցներ Բելառուս անցկացնելու փորձերը մտահոգիչ են: Այս մասին հայտարարել է Բելառուսի պետական մաքսային կոմիտեի ղեկավար Յուրի Սենկոն:

«Թմրամիջոցների նման հոսքերը, որոնք հիմա արձանագրվում են, ստիպում են մտածել մեր բնակչության կողմից դրանք օգտագործելու եւ տարածելու մասշտաբների մասին: նախորդ տարի Բելառուսի պետական մաքսային կոմիտեն ավելի շատ թմրամիջոցներ է առգրավել, քան Ռուսաստանի ամբողջ դաշնային մաքսային ծառայությունը»,-հաղորդել է Սենկոն:

Նրա խոսքով, սպառնալիք են նաեւ Ուկրաինայից զենք-զինամթերք Բելառուս անցկացնելու փորձերը: «Ցավոք, Ուկրաինայում հիմա փաստացի ազատ զենք են կրում, եւ դա որոշակի վտանգ է մեր երկրի համար: Եթե Լեհաստանի ու Լիտվայի սահմանին մենք զենք անցկացնելու փորձեր պրակտիկորեն չենք արձանագրում, ապ Ուկրաինայի ուղղությամբ խնդիրն արդիական է դարձել: Դեպքերը դեռ շատ չեն, բայց դրանք կան»,-ասել է Սենկոն, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն: