Ամերիկյան Նյու յորքի նահանգում գազոնը կարգի բերելիս տղամարդու ոտքը մնացել է թեք հողաթմբի եւ հնձող մեքենայի արանքում: Նրա օգնության կանչերին արձագանքելն է 31-ամյա Քրիսթոֆեր Ռեթքլիֆը, որը հայտարարել է, որ փրկարար ծառայության աշխատակից է: Նա հնձիչ մեքենան ճոպանով կապել է իր ամենագնացին, սակայն նախքան տեղի պոկելը, այն պատահաբար առաջ է շարժվել ու օգնություն հայցող տղամարդու հետ միասին ընկել 4 մետր բարձրության հողաթմբից: Հնձիչ մեքենան ընկել է տուժած տղամարդու վրա:
Տուժածը սպասել է իրական փրկարարների եւ տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով New York Daily News-ը:
Ոստիկանությունը պարզել է, որ Ռեթքլիֆը դեպքի վայրի մոտակայքում այդ պահին զբաղված է եղել գոյություն չունեցող բարեգործական հիմնադրամի անվան տակ նվիրատվություններ հավաքելով:





























