Չինաստանի Գուանչժոու շրջանում արագընթաց մայրուղու էստակադան փլուզվել է:

«Սինա» գործակալության փոխանցմամբ, փլուզման հետեւանքով 4 մեքենաներ ցած են ընկել 11 մետր բարձրությունից: Առնվազն մեկ մարդ մահացել է, եւս 4-ը տեղափոխվել են հիվանդանոց:

Փլուզումը տեղի է ունեցել այն պահին, երբ էստակադայի վրայով անցնելիս են եղել ավազով բեռնված երեք մեքենաներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: