Ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որը Նորվեգիայում գնդակահարել էր 77 մարդու, որոշել է հեռակա ուսում ստանալ Օսլոյի համալսարանում: Նա արդեն բանտից ուղարկել է ընդունելության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Համալսարանում նշել են, որ եթե նույնիսկ Բրեյվիկին ընդունեն, նա չի կարող այցելել համալսարանական կամպուս եւ շփվել ուսանողների կամ դասախոսների հետ, հետեւաբար դժվար թե նրան հաջողվի դիպլոմ ստանալ, գտնվելով ճաղերի հետեւում, ասված է համալսարանի կայքում:
Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսին Անդերս Բրեյվիկը դատապարտվել էր 21 տարվա ազատազրկման՝ 2011թ. հուլիսի 22-ին Օսլոյում եւ Ութոյա կղզում 77 մարդու սպանության համար: Նա կառավարական թաղամասում ռումբ էր պայթեցրել, ապա հրաձգություն սարքել Ուտոյա կղզու երիտասարդական ճամբարում: Բրեյվիկն իր գործողությունները բացատրել է Եվրոպայի իսլամացման դեմ պայքարով: Նա խոստովանել էր, որ իրեն հանցագործության դրդած հիմնական պատճառը բնիկ նորվեգացիներին պաշտպանելու ցանկությունն է եղել:





























