ՀՀ-ում այսօր 1700 դիմորդ քննություն է հանձնում «Հայոց պատմություն» առարկայից: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին լրագրողներին ասաց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ հանրապետությունում գործում է 16 քննական կենտրոն, որից՝ 4-ը Երեւանում եւ 12-ը մարզերում: «Ընդհանուր առմամբ այս տարի բոլոր առարկաների գծով 501 դիմորդ քիչ է մասնակցում, բացի կենասաբանություն առարկայից, որի դիմորդների թիվը 120-ով աճել է: Բոլոր առարկաների գծով հիմնականում քննություններից բացակայում է 7-10 դիմորդ: Սակայն այս տվյալները պետք չէ ընթանրացնել մյուս քննական շրջանների հետ, քանի որ դա միայն առաջին փուլի արդյունքներն են»,-ասաց ԳԹԿ տնօրենը:
Մեկնարկել է «Հայոց պատմություն» առարկայի քննությունը. մասնակցում է մոտ 1700 դիմորդ

Թեմա
Տեղադրություն




























