ՀՀ-ում այսօր 1100 դիմորդ քննություն է հանձնում «Քիմիա» առարկայից: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին լրագրողներին ասաց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ հանրապետությունում գործում է 16 քննական կենտրոն, որից՝  4-ը Երեւանում եւ 12-ը մարզերում:

«Այսօր դիմորդները ընդունելության միասնական քննություններ են հանձնում «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաններից: Դիմորդներից որեւիցե բողոք չենք ստացել, բացակաների թիվն, ընդհանուր առմամբ, այս տարի բոլոր քննական կենտրոններում լինում է 7-10, որոնք  տարբեր ատճառներով են բացակայում, նրանց թույլատրում ենք մասնակցել երկրորդ փուլին»,-ասաց ԳԹԿ տնօրենը:

Անդրադառնալով Արցախի Հանրապետությունում ընթացող ընդունելության միասնական քննություններին՝ ԳԹԿ տնօրենը նշեց, որ այնտեղ նույնպես նույն ընթացակարգով են տեղի ունենում քննությունները.

«Արցախում նույնպես ԳԹԿ ունենք,  այնտեղ մեր կազմած թեստերից են օգտվում: Երբ թեստերը անգլիայից բերում ենք, մեկ օրինակ ուղարկում ենք Արցախ»,-ասաց նա: