Մեծ Բրիտանիայում հրատարակել են երկրի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մի քանի գաղտնի ձեռագիր հուշեր։ Հրապարակված նյութերի թվում է նաեւ ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովի հետ 1985թ. ծայր առած ընկերության մասին մի քանի նամակ։

«Ներկայիս քաղաքականությունից անկախ՝ մենք պետք է ընդունենք, որ Թեթչերը խոշոր պատմական դեմք է։ Նրա գրառումները կմիանան Ուինսթոն Չերչիլի թղթերին եւ հասանելի կդառնան 20-րդ դարն ուսումնասիրող գիտնականների համար»,- հայտարարել է Անգլիայի գեղարվեստական խորհրդի ղեկավար Փիթեր Բեզալջեթը, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

«Երկաթե տիկնոջ» ժառանգները նրա նամակները փոխանցել են պետությանը, իսկ դրա դիմաց Թեթչերի հարազատներին ժառանգության հարկի կրկնակի զեղչ են տրամադրել։ Հուշերը երկար ժամանակ գաղտնի են պահվել, եւ միայն նրա ամուսինն է տեղյակ եղել դրանց մասին։