«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննություններին մասնակցած 5198 դիմորդից , նախնական արդյունքներով, անբավարար է ստացել դիմորդների 11 տոկոսը: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին լրագրողներին ասաց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ քննության արդյունքները կհրապարակվեն կիրակի օրը:
«Թեստաբանական առումով՝ քննության նախնական արդյունքները շատ լավ են. 20 միավոր հավաքել է 86 հոգի, դիմորդների 48 տոկոսը միջին գնահատական է ստացել՝ 7.5 մինչեւ 13 միավոր, կտրվել է դիմորդների 11 տոկոսը: Համեմատած նախորդ տարվա, գրեթե նույն արդյունքներն են»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԳԹԿ տնօրենը:





























