Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել երկրում տարածվող կորոնավիրուսի պատճառով։
Երկրում անցկացրած հարցման համաձայն՝ պետության ղեկավարին աջակցում է քաղաքացիների միայն 29 տոկոսը։ Սա 10 տոկոսով պակաս է 2 շաբաթ առաջ անցկացրած հարցումների հետ համեմատած։ Նախագահից դժգոհ մարդկանց քանակը կազմել է 61 տոկոս։ Հարցումն անցկացվել է 1000 քաղաքացիների շրջանում։
Հարցվածների մեծ մասը դժգոհությունը հիմնավորել է մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսին ուշացած արձագանքելու հանգամանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Gallup-ի անցկացրած հարցումները։





























