ՆԱՏՕ-ն սկսել է հարմարվել անվտանգության առումով փոփոխվող միջավայրում եւ շարունակելու է դա անել: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Լեհաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Ժագան պոլիգոնում, որտեղ տեղի են ունենում Դաշինքի նոր բազմազգ հարվածային ուժերի առաջին զորավարժությունները:
«ՆԱՏՕ-ի պատրաստականության բարձրացումն անհրաժեշտ է, որպեսզի հետագայում Դաշինքը կարողանա ունակ լինել պաշտպանել իր բոլոր անդամներին»,-նշել է նա Լեհաստանի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Այս պլանի կարեւոր տարրերից են նոր հարվածային ուժերը, փոքր շտաբները, որոնք ստեղծվում են Լեհաստանում եւ Արեւելյան Եվրոպայի եւս 5 երկրներում: Մենք կրկնակի մեծացնում ենք ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի թվաքանակը»,-ասել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























