«Նուբարաշեն» ՔԿՀ-ից, հունիսի 18-ին, առգրավվել է 17 բջջային հեռախոս:
ՔԿՎ Հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ հունիսի 18-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Մ.-ի անվամբ քաղաքացի Կ. Ս.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել եւ առգրավել են 17 բջջային հեռախոս:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:





























