Հայաստանի ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ստեղծվելիք նոր կուսակցության մասին տեղեկատվություն կտրվի սեպտեմբերին: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Մարուքյանը:
Նա նշեց, որ այժմ նախաձեռնող խումբը աշխատում է, քննարկվում են մի շարք անուններ, այդ թվում՝ «Հայկական երազանք» տարբերակը, բայց դեռ վերջնական որոշում չկա: Թե ինչ անուններ են քննարկվում, ինչ ուղղվածությամբ կուսակցություն է լինելու, ովքեր են անդամները, պատգամավորը չասաց: «Անուններ կան, բոլորն էլ հավանական են, սեպտեմբերին կտրամադրենք տեղեկատվություն: Հայաստանի նոր ստեղծված միջին խավի ներկայացուցիչներն են ստեղծում, կուսակցությունն էլ տարբերվելու է հին ու նոր քաղաքական ուժերից, այժմ բանակցություններ են գնում տարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ պատգամավորների, ես լիազորված չեմ որեւէ տվյալ կամ անոն հրապարակել»,- նշեց պատգամավորը:


























