Կավալայի շախմատային մրցաշարի վերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչներից պարտություն կրեց միայն Նելլի Աղինյանը: Մեր մյուս շախմատիստները խաղացին ոչ ոքի:
Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց ուկրաինացի Ադամ Տուխաևը, որը 7-րդ տուրում պարտության մատնելով ընթացիկ առաջատար Զավեն Անդրիասյանին, առաջին տեղն այլևս չզիջեց: Տուխաևի վերջնական արդյունքն է 7 միավոր: Նույնքան վաստակեց նաև նաև հնդիկ Աբջիհետ Գուպտան, սակայն լրացուցիչ գործակիցներով գրավեց 2-րդ տեղը:
3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրին 6,5-ական միավոր վաստակած Զավեն Անդրիասյանն ու Հրանտ Մելքումյանը: Գաբրիել Սարգսյանը 6-րդն է, Էլինա Դանիելյանը` 7-րդը: Նրանք նույնպես վաստակեցին 6,5-ական միավոր:



























