Արարատի մարզում հունիսի 12-ին Վեդի գետում 7 եւ 9-ամյա եղբայրների խեղդվելու դեպքով դեռ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
«Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,-հայտնեցին քննչական կոմիտեից:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Արարատի մարզում այսօր՝ հունիսի 12–ին, երկու եղբայր ընկել են Վեդի գետը ու մահացել: 7-ամյա եւ 9-ամյա տղաները եղբայրներ էին, մայրը շուտ է մահացել, նրանք մեծացել են հոր խնամակալությամբ: Դեպքի ժամանակ հայրը եղել է աշխատավայրում:



























