Սարաեւոյում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է մեկ արծաթե մեդալ: 50 կգ քաշային կարգում եզրափակիչ է դուրս եկել Ռուդիկ Մրկրտչյանը, սակայն վճռական գոտեմարտում 0:8 հաշվով պարտվել է ադրբեջանցի Հուսեյն Աբասովին:

58 կգ քաշային կարգում Սուրեն Հասրատյանն առաջին գոտեմարտում 3:2 հաշվով հաղթել է թուրք Հուլուսի Կապլանին, սակայն 1/8-րդ եզրափակիչում 0:6 հաշվով պարտվել է վրացի Ռամազ Սուրմանիձեին:

69 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք է ստացել Ասատուր Արշակյանը: Բելառուս Հաբրուկովիչի հետ հետ գոտեմարտը Արշակյանը տանուլ է տվել 0:6 հաշվով: