Մայնցում անցկացված ավանդական շախմատային փառատոնի շրջանակում կայացավ արագ շախմատի աշխարհի ոչ պաշտոնական առաջնությունը` 701 շախմատիստի մասնակցությամբ: Տիտղոսի պաշտպանությունը հինգ հաղթանակներով սկսած Լեւոն Արոնյանը երկրորդ օրը վեց պարտիաներում տարավ չորս հաղթանակ, ոչ ոքի խաղաց Ինարկիեւի հետ եւ պարտվեց ապագա չեմպիոն Գատա Կամսկուն: Կամսկին ինը հաղթանակ տարավ, իսկ ոչ ոքի խաղաց Գրիշչուկի եւ Գաշիմովի հետ: Արդյունքում Կամսկին դարձավ աշխարհի չեմպիոն:

 

1. Գատա Կամսկի          10,0

 2. Վուղար Հաշիմով        9,5 

 3. Լեւոն Արոնյան          9,5 

 4. Եվգենի Բարեեւ         9,5 

 5. Սերգեյ Կարյակին       9,0 

 6. Ռոբերտ Կեմպինսկի      9,0 

 7. Ալեքսանդր Գրիշչուկ    9,0 

 8. Ալեքսեյ Շիրով         9,0