Թուրքիայի Անթալիա քաղաքի հյուրանոցներից մեկի տարածքում ռուս երեխա է մահացել: Նախնական տեղեկատվությամբ մահվան պատճառը եղել է թթվածնային անբավարարությունը: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատնենկոն:

Նրա խոսքով, տղայի մահվան նախնական պատճառը ասֆիքսիան է (թթվածնային անբավարարություն) խեղդվելու հետեւանքով: Մահվան ճշգրիտ պատճառը կպարզվի դատաբժշկական փորձաքննության արդյունքում: Երեխայի մարմինն այսօր Անթալիայից կտեղափոխեն Մագնիտոգորսկ:

Ներկայումս շարունակվում են քննչական միջոցառումները երեխայի մահվան առթիվ, որոնց արդյունքներով քրեական գործ հարուցելու որոշում կկայացվի:

«Երեխայի մահվան հետաքննությունն իրականացնում է Քեմերի դատախազությունը»,-հստակեցրել է հյուպատոսը: