Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 21-ին, ժամը 20.24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայի թիվ 41 հասցեի մոտակայքում («Ռիցար» հյուրանոցի մոտակայք) ոռոգման ջրերի խողովակի վթարի հետեւանքով ջրերը հոսում են պողոտայով, առկա են տեղահան եղած մայթի եզրաքարար, պոկված ծառի ճյուղեր եւ էլ.լարեր, որոնք խոչընդոտում են երթեւեկությանը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ոռոգման ջրագծի վթարի հետեւանքով տեղի է ունեցել մոտակայքով անցնող եռաֆազ հոսանքի մալուխների կարճ միացում, ինչից տեղահան են եղել մայթեզրի արգելապատնեշները, պոկվել են ծառի ճյուղեր եւ էլ.լարեր:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատվածից հեռացրել են քարերը, սահմանազատել տարածքը եւ իրականացրել հերթապահություն՝ մինչ ժամը 21.42-ին համապատասխան ծառայությունների ժամանելը:

Հունիսի 22-ի առավոտյան վթարավերականգնողական աշխատանքները կշարունակվեն: