Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 00.27-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ջրվեժ թաղամասում գտնվող «Նիագարա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Բագրեւանդի փողոցի թիվ 21/19 հասցեի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 07 NN 107 համարանիշի (վարորդ՝ 47-ամյա Ս. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ս.Մ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել է «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են եւ ուղղել ավտոմեքենան:





























