Սիրիայի Արաբական Հանրապետության բանակի եւ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, երկրի նախագահ Բաշար Ասադի հրամանով նրա տեղակալ, պաշտպանության նախարար Ֆահեդ Ջասեմ Ֆրեյջը այցելել է Սուվեյդա նահանգի Աս Սաալա ռազմական օդանավակայանի բանակային ստորաբաժանումները։

Իր այցի ընթացքում Ֆրեյջը հանդիպել է զինծառայողների եւ հրամանատարների հետ՝ բարձր գնահատելով օդանավակայանի շրջակայքի  ու խաղաղ բնակիչների պաշտպանության ժամանակ նրանց դրսեւորած խիզախությունն ու հերոսությունը։ Նա ողջունել է բանակին աջակցելու հարցում բնակչության միասնական դիրքորոշումը, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը։

Սիրիայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ժողովրդի միասնականությունը անխափան է, եւ դա դիմակայում է թշնամիներին ու հանդիսանում է ահաբեկչության դեմ հաղթանակի գրավականը։