Պակիստանում շոգ եղանակի պատճառով զոհվել է առնվազն 140 մարդ, փոխանցում է The International News պարբերականը։

«Հունիսի 20-ից սկսած՝ 131 մարդ է զոհվել Կարաչիում, եւս 9-ը Սինդ գավառում»,- հայտնել է շրջանի առողջապահության նախարարը։

Իշխանությունները երկրի բոլոր հիվանդանոցներում արտակարգ իրավիճակ են հայտարարել։ Կարաչիում օդի ջերմաստիճանը հասել է 45 աստիճանի, գրում է Gazeta-ն։