Սարաեւոյում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանի հավաքականը տուն է վերադառնում երեք արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներով:
54 կգ քաշային կարգի եզրափակիչում հաղթողի կոչումը վիճարկել են Տիգրան Աբրահամյանն ու ադրբեջանցի Ռաշադ Շուքյուրովը: 11:0 հաշվով հաղթել է ադրբեջանցին: Աբրահամյանը բավարարվել է արծաթե մեդալով:
63 կգ քաշային կարգում նույնպես, երկրորդ տեղը գրավել է Կարապետ Չալյանը, ով եզրափակիչում 0:2 հաշվով պարտվել է վրացի Ֆիրուզ Ցուլուկիձեին:
46 կգ քաշային կարգում Գեւորգ Ղարիբյանը հասել է կիսաեզրափակիչ, որտեղ 1:9 հաշվով պարտվել է ադրբեջանցի Մուրադ Մամադովին: Բրոնզե մեդալի համար պայքարում Ղարիբյանը 3:0 հաշվով առավելության է հասել ռումինացի Անդրեյ Վասիլ Դուդաուի նկատմամբ:
Հիշեցնենք, որ մրցումների առաջին օրը արծաթե մեդալ էր նվաճել նաեւ 50 կգ քաշային Ռուդիկ Մրկտչյանը:
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավել է չորրորդ տեղը` առաջ թողնելով Ռուսաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի թիմերին:




























