Վերին Արտաշատում վթարի հետեւանքով վիրավորված 11-ամյա երեխայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը:
Նա նշեց, որ երեխայի առողջական վիճակը կայուն է, դրական տեղաշարժ կա: Վնասված է երեխայի ոտքը, այն այժմ ձգման տակ են դրել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 21-ին, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 29 OU 519 համարանիշի եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 25 TL 315 համարանիշի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 60-ամյա Գ. Բ.-ն, ուղեւոր 11-ամյա Հ. Բ.-ն եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքնայի ուղեւոր 23-ամյա Ա. Խ.-ն տեղափոխվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ Հ. Բ.-ը տեղափոխվել է Երեւան քաղաքի «Սրբ. Աստվածամայր» ԲԿ: Հիվանդանոցում Գ. Բ.-ն եւ Մ.Զ.-ն մահացել են: Ա.Խ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ Հ. Բ.-ինը՝ ծանր: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:





























