Ադրբեջանում ավարտվել է երկրի պաշտպանության նախկին նախարար, գնդապետ Մեհման Սալիմովի գործով հետաքննությունը, գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով նրա փաստաբանին։

Սալիմովին կալանավորել էին 2014թ. նոյեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազության հատկապես ծանր հանցագործություններով քննչական կոմիտեի աշխատակիցները։ Նրան մեղադրում են ուրիշի գույքը յուրացնելու եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ։ Փաստաբանը չի նշել, թե ինչ փաստերի հիման վրա են իր պաշտպանյալին մեղադրանքներ ներկայացվել։ Նա միայն հիշատակել է, որ Սալիմովի կալանքի պատճառը նրա մտերիմ հարաբերություններն են ՊՆ նախկին ղեկավար Սաֆար Աբիեւի հետ։

Հիշեցնենք, որ Մեհման Սալիմովը Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 1995-1999թթ.։ Սալիմովի հրաժարականի պատճառը դարձել էր Ադրբեջանի ՊՆ Գլխավոր շտաբի պետ, Աբիեւի հակառակորդ Նաջմեդդին Սադիքովի հետ ունեցած ընդհարումը։ Hürriyət-ին տված հարցազրույցում իր արած աղմկոտ հայտարարությունից անմիջապես հետո, որում նա լուրջ մեղադրանքներ էր ներկայացրել Սադիքովին, Ադրբեջանի նախագահի հրամանով Սալիմովն ազատվել էր պաշտոնից։