Աֆղանստանի ոստիկանությունը ոչնչացրել է «Թալիբան» շարժման 6 գրոհայինի, որոնք հարձակվել էին խորհրդարանի ստորին պալատի շենքի վրա, հայտնում է Reuters-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խորհրդարանի վրա իրականացրած հարձակման հետեւանքով վիրավորվել են 21 խաղաղ բնակիչ, գրում է ՏԱՍՍ-ը։

Հարձակման պատասխանատվությունը, որը տեղի էր ունեցել մայրաքաղաք Քաբուլի Դարուլ Աման թաղամասում, իր վրա էր վերցրել «Թալիբան» շարժումը։

Խորհրդարանի պատգամավորին շենքից դուրս էին բերել հատուկ նշանակության ջոկատները։