«Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտյալ Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը դեռեւս հացադուլի մեջ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ նրանց առողջական վիճակը բավարար է, գտնվում են բժիշկների հսկսղության տակ «Վարդաշեն» ՔԿՀ-ի առանձին խցում:

Նշենք, որ Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել հունիսի 12-ից:  Նա պահանջում էր, որ իրեն տեղափոխեն առանձին խուց, մինչդեռ որոշվել էր, որ պատիժը կկրի կիսաբաց ռեժիմով: Նրա պահանը բավարարվել է: Դատապարատյալը նշում էր, թե իր կյանքին սպառնացող վտանգ կա, ցանկանում էր հանդիպել ոստիկանապետի եւ ՊՆ նախարարի հետ եւ նրանց կարեւոր տեղեկություններ փոխանցեր: Վարդան Վարդանյանը միացել էր Շանթ Հարությունյանի հացադուլին:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։ Այս տարվա փետրվարին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը: Վճռաբեկը բողոքը վարույթ չէր ընդունել: