Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով ապրիլից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են հենապատերի նորոգման 2015 թվականի աշխատանքները: Ընթացիկ տարում կնորոգվի 4 հենապատ:
Քաղաքապետարանից հայտնում են, որ հրատապության եւ երթեւեկության անվտանգության տեսակետից ամենաառաջնայինը Սարալանջի խճուղու զառիթափի` մինչեւ Տերյան փողոցն ընկած հատվածի նորոգումն էր `ըստ քանդվածության եւ վնասվածության աստիճանի:
Տարիների ընթացքում խճուղով երթեւեկող բազմաթիվ մեքենաներ բախվել էին հենապատին, ինչն էլ առանձին տեղամասերի քանդման պատճառ է հանդիսացել: Այժմ այդ հատվածներում հենապատը ոչ թե նորոգվում է, այլ կառուցվում հիմքից, իսկ մյուս հատվածներում ընթանում են ընթացիկ նորոգման աշխատանքներ:
2015 թվականի տարեկան ծրագրում ներառված այս հենապատի նորոգման գործընթացը կավարտվի առաջիկա օրերին:






























