Չարլսթոն քաղաքի մեթոդիստական եկեղեցում կրակոցներ արձակած եւ 9 սեւամորթների սպանած սպիտակամորթ երիտասարդի կալանավորումից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, հաղորդում է Associated Press-ը:

Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը դեռեւս չի ազատվել ռասիզմից՝ միաժամանակ իր խոսքում օգտագործելով «նիգեր» բառը:

«Ռասիզմ. Մենք դրանից չենք ազատվել: Դա վերաբերում է ոչ միայն նրան, որ հարգալից չէ հասարակության մեջ օգտագործել «նիգեր» բառը»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը, հաղորդում է Gazeta-ն:

Նրա խոսքով, դա ռասիզմի խնդիրների առկայության ցուցանիշ չէ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համացանցում հայտնաբերվել է Դիլան Ռուֆի մանիֆեստի տեքստը, որը կրակ էր բացել Չարլսթոնի եկեղեցում: Այդ տեքստն ապացուցում է Ռուֆի ատելությունը սեւամորթների նկատմամբ եւ նրա տարվածությունը սպիտակ ռասայի գերակայության եւ նեոնացիզմի գաղափարներով: