Հայաստանի ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ ընդունվել է երկրի հարավում հանքավայրերի պոչամբարների վերամշակման վերաբերյալ օրինագիծը, որին կողմ է ավերակել 88, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 12 պատգամավոր:

ԲՀԿ խմբակցությունը պաշտպանել է օրինագիծը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ նախորդ շաբաթ ներդրող ընկերության «Ալյոտիգ»-ի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել իրենց հանձնաժողովում եւ պարտավորվել են հետեւել բոլոր բնապահպանական նորմերը:

Իր հերթին, տարածքային կառավարման հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը նշել է, որ 2-րդ ընթերցման ժամանակ մի շարդ դրական փոփոխություններ են կատարվել:

Նշենք, որ Զանգեզուրի կոմբինատի թափոնները հասել են արդեն 300 մլն տոննայի եւ տարեկան աճում են 18-20 տոննայով: Երեք փոչամբարները, որտեղ նախատեսվում են վերամշակումներ, գտնվում են Սյունիքի մարզում եւ սպասարկում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Դրանց ընդհանուր ծավալը գերազանցում է 330 մլն խմ-ն:

Առաջին փուլում ծրագիրը նախատեսում է ստեղծել մոտ հազար մշտական եւ 500 ժամանակավոր աշխատատեղ: Ներդրումների ծավալը գնահատվում է 237,5 մլն դոլար: Նախատեսվում է արդյունահանել ու մշակել ոչ միայն մետաղներ, այլեւ ոչ մետաղական օգտակար հանածոներ: