Ռուսաստանը Եվրամիության պատժամիջոցների երկարաձգմանը կպատասխանի փոխադարձության սկզբունքով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք բազմիցս ասել ենք. պատժամիջոցների դեպքում փոխադարձության սկզբունքը մեր մոտեցման հիմքն է,- հայտարարել է Կրմելի պաշտոնական ներկայացուցիչը։