Չարենցավանում ավազակային հարձակման դեպք է գրանցվել: NEWS.am-ի թղթակցին Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նման ահազանգ եղել է, հարուցվել է քրեական գործ եւ քննության տվյալներով՝ արդեն իսկ պարզվել են մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից խոստացան մանրամասներ տրամադրել ավելի ուշ:

«Փաստինֆո»-ի  տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 20-ի երեկոյան. անհայտ անձինք ատրճանակի սպառնալիքով կապել են 20-ամյա աղջկան,  պահանջել հայտնել տանը եղած գումարի եւ ոսկյա զարդերի գտնվելու վայրը, ապա պոկել են աղջկա պարանոցից ոսկյա շղթան: Անցնելով «գործի»` տան ննջասենյակից ու հյուրասենյակից նրանք հայտնաբերել են եւ ՀՀ դրամ եւ ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ հափշտակելով մոտ 5.000.000 դրամ՝ դիմել են փախուստի: