Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական պարտքի մասին» օրենքի փոփոխությունները: Օրինագծին կողմ է քվեարկել 63, դեմ՝ 32 (գրեթե ողջ ընդդիմությունը ԱԺ-ում), ձեռնպատ 2 պատգամավոր, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Օրինագիծը նախատեսում է պետական պարտքի պահանջվող սահմանների մեջ ներառել միայն կառավարության պարտքը՝ դուրս թողնելով ԿԲ-ի ունեցած պարտքը:
Ներկայումս պետական պարտքի վերին շեմ է սահմանված ՀՆԱ 60 տոկոսը, որը ներառում է եւ կառավարության պարտքը, եւ ԿԲ-ինը: Միաժամանակ, ԿԲ-ի եւ կառավարության պարտքի ծավալները չպետք է կապված լինեն իրար հետ:
Քանի որ առաջարկվում է պետական պարտքի մեջ ներառել միայն կառավարության պարտքը, ֆորմալ առումով, կառավարությունը կարող է նոր պարտքեր վերցրել: Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն այս առնչությամբ նշել է, որ իրականում երկիրը չի կարող ավելի շատ պարտք վերցնել, քան թույլ է տալիս նրա վարկունակությունը, եւ չի ցանկանա վերցնել ավելին, քան անհրաժեշտ է:
Նշենք, որ 2014-ի ավարտին ՀՀ պետական պարտքը կազմում էր 4,4 մլն դոլար (ՀՆԱ-ն կազմում էր 10,88 մլրդ դոլար): Այսպիսով, պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում էմոտ 40,4 տոկոս:




























