Հայաստանի արտաքին պարտքն այսօր կազմում է ՀՆԱ 52,8 տոկոս, որը Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն 2020 թվականին կհասնի 62 տոկոսի: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նա հիշեցրել է, որ 2007 թվականին Հայաստանի արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ ընդամենը 14,2 տոկոսը:

Տնտեսագետը համեմատական է անցկացրել այլ երկրների հետ նշելով, որ օրինակ ՌԴ-ում արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ 18,8 տոկոսը, Ղազախստանում՝ 17,2 տոկոսը, Վրաստանում՝ 44,2 տոկոսը, Իրանում՝ 11,9 տոկոսը:

Իսկ ահա Հունաստանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ 172 տոկոսը, Իտալիայինը՝ 133 տոկոսը: