Բնապահպան Սիլվա Ադամյանը տեղեկատվություն ունի, որ Համաշխարհային բանկը գրավի տակ է վերցրել Սեւանա լիճը: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ շեշտելով, որ այդ տեղեկատվությունն ապացուցող փաստեր դեռ չկան եւ կատարվելու է հետաքննություն:

«Սեւանի ավազանի մի բնակիչ է մեզ ահազանգել, նրա անունը ես չեմ կարող ասել հասկանալի պատճառներով, նա մեզ տեղեկացրել է նաեւ, որ այս օրերին մեծ թվով արտասահմանցիներ ինչ-որ ուսումնասիրություններ են անցկացնում Սեւանա լճում, ուղղաթիռներով նկարում են այն եւ այլն: փաստաթղթային տվյալ մենք չունենք դեռ:Ես ուզում եմ ուղղակի ԶԼՄ-ների օգնությամբ բարձրաձայնել այս  խնդիրը, որպեսզի, եթե այդպիսի բան կա կարողանանք կանխել»,-ասաց Սիլվա Ադամյանը: