Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանում, որն ընթանում է հունիսի 22-26-ին, քննարկվելու է Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցը:

Համազեկուցողների զեկույցում Մոնիթորինգի հանձնաժողովին են ներկայացվել Ադրբեջանում կայացած ընտրությունների գնահատականները, ԵԽ-ի առջեւ այդ երկրի պարտավորությունները: Փաստաթղթում նշվում է, որ իշխանությունները չեն կատարել ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ:Վենետիկի հանձնաժողովի նախկին առաջարկները:

Զեկույցի հեղինակները խորը անհանգստություն են հայտնում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ եւ կոչ են անում այդ երկրի իշխանություններին դադարեցնել կառավարության ընդդիմախոսների հետապնդումները:

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում գլխավոր հարցերը լինելու են ՌԴ պատվիրակության ճակատագրի շուրջ քննարկումները, ինչպես նաեւ Ուկրաինայում հակամարտության ժամանակ անհետ կորածների վերաբերյալ զեկույցը: