Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներում հունիսի 16-ից մեկնարկել են ավագ խմբերի ավարտական հանդեսները, որոնց ընթացքում ի մի են բերվում նախադպրոցական ուսումնական դասընթացների արդյունքում երեխաների ստացած գիտելիքները եւ յուրօրինակ հաշվետվություն են ծնողներին։

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մանկապարտեզն ավարտող ավագ խմբերի բոլոր երեխաները նվեր են ստանում դպրոցական պայուսակներ՝ գրենական պիտույքներով, որոնք երեխաներին են հանձնվում հանդեսի ավարտին։

Հունիս եւ հուլիս ամիսների ընթացքում նախատեսված բոլոր 10.000 պայուսակները կբաժանվեն մանկապարտեզն ավարտող դպրոցահասակ երեխաներին։