Մինչեւ այս տարեվերջ Հայաստանն ամբողջությամբ կբացի բետոնե մայրուղու առաջին հատվածը: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում հայտարարել է Տրանսպորտի եւ կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Արդեն պատրաստ է բետոնե շերտը Երեւանից Արտաշատ եւ Աշտարակ, այդ հատվածի ընդհանուր երկարությունը 31 կմ է: Ամռանը այն կթոեստավորվի լաբորատոր սարքերով: «Իսկ արդեն տարեվերջին մենք այդ հատվածն ամբողջությամբ շահագործման կհանձնենք»,-ասել էԱռաքելյանը:
«Հյուսիս-Հարավ» մայրուղու նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 967 մլն դոլար, որից 500 մլն-ը կհատկացնի Ասիական զարգացման բանկը: Մայրուղին իրանական սահմանից կհասնի Վրաստանի սահման (Մեղրի-Բավրա): Ասֆալտե ծածկույթը կփոխարինվի բետոնով, իսկ երկշերտանի հատվածները, որոնք մեծամասնություն են կազմում, կընդլայնվեն մինչեւ 4-շերտանիի:
Ճանապարհը կարճացնելու նպատակով թունելներ կփորվեն: Սկզբում ծրագիրը մշակվել է որպես ազգային, սակայն այն հյուսիսից հարավ հասցնելու ծրագիրը պլանավորում են նաեւ Իրանի ու Վրաստանի կառավարությունները:




























