Ընթացիկ տարում Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են: Այսպես, հունիսի 22-ի  դրությամբ Հայաստանից արտահանվել է ավելի քան 27. 276 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակի 24.146 տոննայի դիմաց:

Գյուղնախարարությունից հայտնում են, որ մասնավորապես, արտահանվել է 2708 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց, 982 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց, 9053 տոննա կաղամբ` նախորդ ամբողջ տարվա 3004 տոննայի դիմաց, 895 տոննա լոլիկ` նախորդ ամբողջ տարվա 219 տոննայի դիմաց, 2325 տոննա վարունգ՝  նախորդ ամբողջ տարվա 416 տոննայի դիմաց եւ 146 տոննա դդմիկ՝  նախորդ ամբողջ տարվա 53 տոննայի դիմաց:

Բացի այդ, 2015 թվականի այս պահի դրությամբ արդեն արտահանվել է 909 տոննա վաղահաս կարտոֆիլ (այս տարվա բերք)`  2014 թվականի նույն ժամանակահատվածի 485 տոննայի դիմաց, ինչպես նաեւ 2056 տոննա բողկ ու ճակնդեղ` նախորդ ամբողջ տարվա 1030 տոննայի դիմաց:

Հայկական պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելառուս, Ղազախստան եւ Լեհաստան: